Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը։ «Ֆրանսիացիները խաղաղություն են ցանկանում Մերձավոր Արևելքում։ Եվ մենք ի զորու ենք իսրայելցիների, պաղեստինցիների, մեր եվրոպացի և միջազգային գործընկերների հետ միասին ապացուցելու, որ դա հնարավոր է»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահը։               
 

«Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը 500 հազար դոլար է նվիրաբերել սիրիահայությանը և Անթիլիասին

«Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը 500 հազար դոլար է նվիրաբերել սիրիահայությանը և Անթիլիասին
25.07.2015 | 14:35

«Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը 500 հազար դոլար է նվիրաբերել սիրիահայությանը և Անթիլիասին՝ հայտնում է Asbarez.com-ը: Գագիկ Ծառուկյանը, ընդունելով Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա. վեհափառ հայրապետի հրավերը, հուլիսի 24-ին այցելել է Լիբանանի Անթիլիասի մայրավանք, ծանոթացել Ս. Գրիգոր Լուսավորիչ մայրավանքին։ Ծառուկյանը հանդիպում է ունեցել Արամ Ա. կաթողիկոսի հետ: Հանդիպմանը մասնակցել են Լիբանանի և Բերիո թեմերի առաջնորդները, Ազգային կենտրոնական վարչության և Ազգային մարմինների ներկայացուցիչներ: Նախքան հանդիպումը նա այցելել է Ս. Աստվածածին եկեղեցի, Հայոց ցեղասպանության հուշարձանի մոտ ծաղկեպսակ դրել: Մեկ ժամ տևած հանդիպման ընթացքում Արամ Ա. կաթողիկոսը ողջունելով Ծառուկյանի այցը՝ նկատել է, որ «Մեր ազգային պահանջատիրության և մեր իրավունքների ձեռքբերման գծով այս Աթոռը կարևոր դերակատարություն ունի Սփյուռքի մեջ»: Բերիո թեմի առաջնորդ Շահան արք. Սարգիսյանը ներկայացրել է վերջին 5 տարիների պատերազմի պատճառով Սիրիայի հայության տագնապը և կարիքները։ Գագիկ Ծառուկյանը գնահատել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության հայապահպանման և համախմբման ի նպաստ աշխատանքը։ Նա նշել է, որ մարդ արարածն իր կարելիության սահմաններում պետք է օժանդակի ազգին՝ հայտարարելով, որ «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը 500 հազար ամերիկյան դոլար կնվիրաբերի Կիլիկիո կաթողիկոսության ծրագրերի և սիրիահայության կարիքների համար: Նա նաև արծաթյա մեծ խաչ է նվիրել վեհափառ հայրապետին:

Դիտվել է՝ 1035

Մեկնաբանություններ